Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում Կապան համայնքի Շիկահող և Սրաշեն գյուղերում: Քննարկվում են բնակիչների անվտանգության, սեփականության, արոտավայրերի և վարելահողերի օգտագործման և այլ հարցեր: